24.11.2024
Պառակտված Ամերիկա. Վերլուծաբանները նշել են 2021 թվականի գլխավոր ռիսկերը
prev Նախորդ նորություն

Ռումինիայում անօդաչուներ տեղակայելով՝ ԱՄՆ-ն ուժեղացնում է լարվածությունը ՌԴ սահմանների մոտ

Միացյալ Նահանգների կողմից իր հետախուզական-հարվածային անօդաչուների տեղակայումը Ռումինիայում ուժեղացնում է լարվածությունը ռուսական սահմանների մոտ, ինչպես նաեւ կարող է հանգեցնել Մերձդնեստրում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրադրության ապակայունացմանը:


Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը, փոխանցում է EADaily-ն։


Սենատորը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարձագանքի դրան՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն իր տեխնիկան տեղեկայում է Քըմփիա-Տուրզի բազայում, որը ոչ այդքան հեռու է Մերձդնեստրին, "որտեղ գտնվում են մեր խաղաղապահները": "Նրանց մոտ լարվածության սրումը հանգեցնում է տվյալ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։ Եվ, ընդհանուր առմամբ, եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռումինիայի իշխանությունները պատանդի կարգավիճակում են դնում իրենց ժողովրդին", - նշել է Շվիտկինը։


Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի լրացուցիչ զորակազմը, որն ուղղված է Ռումինիա, "հսկայական սպառնալիք չի ներկայացնում, բայց, այնուամենայնիվ, հանգեցնում է իրավիճակի լարվածության եւ ընդհանուր առմամբ լարվածության սրման":


2019 թվականի հունվար և փետրվար ամիսներին ԱՄՆ ՌՕՈւ-ի օդաչու-հետախույզ ինքնաթիռը մի քանի անգամ նկատվել է մերձդնեստրյան հատվածում՝ Մոլդովա-ուկրաինական սահմանի շրջանում։ 


Ուսումնասիրության երթուղին Տիրասպոլից մինչեւ Կոլբասնա գյուղ հատվածն էր, որտեղ գտնվում է Եվրոպայում ռուսական սպառազինության խոշորագույն պահեստը, որը մնացել է 1995թ. տարածաշրջանից 14-րդ բանակի դուրսբերումից հետո: Ներկայումս զինամթերքի պահպանությունն ապահովում է ռուսական զորքերի օպերատիվ խումբը, որը տեղակայված է Դնեստրի ձախ ափին, որը չի վերահսկվում Քիշնեւի կողմից:


Հիշեցնենք, որ MQ-9 Reaper անօդաչուների եւ ԱՄՆ ՌՕՈւ-ի մոտավորապես 90 զինվորականների ջոկատն առաջիկա մի քանի ամիսներին տեղակայվալ են մնալու Քըմպիա-Տուրզիյ քաղաքի գեներալ Էմանոիլ Իոնեսկուի անվան օդային բազայում (երկրի հյուսիս-արեւմուտքի Կլուժ Գավառ):


Սա 2021 թվականին Եվրոպայում ԱՄՆ-ի խոշորագույն ռազմական ներդրումային օբյեկտն է, Պենտագոնը ավելի քան 130 մլն դոլար է հատկացնում դրա արդիականացման համար: Բազան կդառնա տարանցիկ հանգույց Եվրոպայի հարավ-արեւելքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողությունների համար: