24.11.2024
ԱՀԿ ղեկավար. 2021-ին աշխարհը նոր մարտահրավերների կառերեսվի կորոնավիրուսի պատճառով
prev Նախորդ նորություն

Պառակտված Ամերիկա. Վերլուծաբանները նշել են 2021 թվականի գլխավոր ռիսկերը

Eurasia Group խորհրդատվական ընկերությունը նշել է այն գլխավոր ռիսկերը, որոնց, իր կարծիքով, աշխարհը կբախվի 2021 թվականին:


Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է "բաժանված Ամերիկան": Փորձագետների խոսքով՝ գալիս մի շրջան, երբ ԱՄՆ-ի քաղաքացիների մոտ կեսը պետության ղեկավարին ոչ լեգիտիմ կհամարի: Ինչպես նշում է ընկերությունը, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ ընտրությունների արդյունքները ճանաչելու մերժումը եզակի քայլ է ԱՄՆ պատմության մեջ, որն ընդգծում է, թե որքանով է Ամերիկան պառակտված, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։


Կարեւորությամբ երկրորդ ռիսկը, վերլուծաբանների տեսանկյունից, կորոնավիրուսի համաճարակն է: Ընդգծվում է, որ շարունակվող համավարակը կսպառնա ոչ միայն մարդկանց կյանքին, այլեւ քաղաքական կայունությանն ու գլոբալ տնտեսությանը: Պատվաստանյութերի բաշխումը կհանգեցնի հարուստների եւ աղքատների միջեւ պառակտման, ինչը շատ երկրներում անկարգություններ կառաջացնի:


Վարկանիշի երրորդ տեղում մասնագետները տեսնում են կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ նշելով, որ այդ ոլորտում գլոբալ համագործակցությունը կփոխվի մրցակցությամբ:


Տարվա առանցքային ռիսկերի թվում վերլուծաբանները ներառել են նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության ուժեղացումը, կոնֆիդենցիալ տեղեկատվությունն այլ երկրներին փոխանցելու դժվարությունները, կիբեռտարածությունում հակամարտության առաջացման հավանականությունը, որը կհանգեցնի աննախադեպ տեխնոլոգիական եւ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջացմանը:


Բացի այդ, փորձագետներն առանձնացրել են Թուրքիայի տնտեսության խնդիրները, որոնք կվատացնեն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիճակը, նավթի ցածր գների պատճառով Մերձավոր Արեւելքի երկրների տնտեսությունների թուլացումը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջիկա պաշտոնաթողությունը եւ Լատինական Ամերիկայում քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ճգնաժամերը որոշ երկրներում ընտրությունների եւ պանդեմիայի պատճառով: