ԱՀԿ ղեկավար. 2021-ին աշխարհը նոր մարտահրավերների կառերեսվի կորոնավիրուսի պատճառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրայեսուսը հայտարարել է, որ 2021 թվականին աշխարհը կբախվի նոր մարտահրավերների, այդ թվում՝ կորոնավիրուսի հետ կապված: Այս մասին նա հայտարարել է Ժնեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ գալիք տարում սպասվում են նոր խնդիրներ, օրինակ՝ «COVID-19-ի նոր տեսակներ»: Բացի այդ, Գեբրեյեսուսը նշել է, որ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր հոգնել են պանդեմիայից: ԱՀԿ-ի ղեկավարը նաեւ կոչ է արել համաճարակաբանական տեղեկատվություն փոխանակել ՄԱԿ-ի եւ այլ երկրների հետ:
Դեկտեմբերի կեսերին հայտնի է դարձել SARS-CoV-2 «բրիտանական» մուտացիայի մասին։ Ենթադրվում է, որ այդ վարակի այդ շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան սովորական տարբերակը, սակայն մահացության կամ հոսպիտալացման վրա դրա ազդեցության մասին տվյալները դեռ բավարար չեն:
VUI-202012/01 վարակի դեպքեր արդեն հայտնաբերվել են մի շարք երկրներում, բացի Միացյալ Թագավորությունից: