Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը մարտի դաշտից երկու օտարերկրյա ահաբեկիչ են գերեվարել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: «Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստերի ետևում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,- գրել է դեսպանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախի ՊԲ-ն հայտնել է մարտական գործողությունների ընթացքում գերեվարված երկու սիրիացի վարձկանների մասին: Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրեց, որ սիրիացի վարձկան Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին կալանավորվել է: