24.11.2024
Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կոշտացման ֆոնին մեր վիճակը բավականին բարդ է լինելու. Սարգսյան

Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով, իսկ ի՞նչ անենք մենք: Այս հարցադրումը հնչեցնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ շարունակելով.

«Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։

Բայդենի թիմում կան ՌԴ-ի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներ: Սա նշանակում է նոր ճնշումներ, սանկցիաներ, մրցակցություն: Բայդենի արտաքին քաղաքականությունը առավել կոշտ, ակտիվ և նախաձեռնող է լինելու: Մոսկվայի հետ համարյա թե չկան համագործակցության ընդանուր եզրեր: Վաշինգտոնը չի ընդունում «ազդեցության գոտիներ» հասկացությունը: Նա Ռուսաստանի (նաև Չինաստանի) հետ մրցակցելու է ամեն տեղ, այդ թվում մեր տարածաշրջանում և մեր երկրում:

Մեր վիճակը բավականին բարդ է լինելու: Իրավիճակի միակ ելքը լինելու է պրագմատիզմը, չոր հաշվարկը, իրողությունները հաշվի առնելով՝ հստակ դիրքորոշումը:

Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն, ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում, փոխլրացնում են:

Սա է միակ բանաձևը այս և այլ մարտահրավերների դեմ» ,- գրել է նա Facebook-ի իր էջում: