Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է մեր հայրենակիցներին լինել զգոն ու խուսափել անհարկի տեղաշարժերից. «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 00 43 (0) 1 522 74 79 105»: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Վիեննայի կենտրոնում տեղակայված սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, կան վիրավորներ: Ըստ իրավապահների, հարձակվողը պայթեցրել է իրեն, երկրորդը փախուստի մեջ է, մեկ կասկածյալ բերման է ենթարկվել: