Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Այն դեպքում, եւս մեկ անգամ տեսնել, <...> որ ինչ-որ ոլորտներում կիրառվում են պատժամիջոցներ, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի», - ասել է Լավրովը YouTube-ի Live ալիքի եթերում։
Աղբյուրը հիշեցնում է, որ այս շաբաթ Բրյուսելում հայտարարել են, որ կարող են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել։ Դա տեղի է ունեցել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվայից վերադառնալուց հետո։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «չի արդարացրել սպասումները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավարություն»։
Ուկրաինայում եւ Մերձդնեստրում հակամարտություններից, ինչպես նաեւ Բելառուսում տիրող իրավիճակից բացի լարվածության պատճառ է դարձել Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը եւ հունվարի 23-ին եւ 31-ին չհամաձայնեցված ակցիաներում ցուցարարների ձերբակալումը:
Ռուսաստանում եվրոպացի գործընկերներին խորհուրդ են տվել չմիջամտել այլ երկրների ներքին գործերին և զբաղվել իրենց խնդիրներով։