8.04.2025
Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու կոգրեսականը քննարկել են հայ ռազմագերիների հայրենադարձման հարցը

Փետրվարի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում ունեցավ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
 
Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսականին իր առաքելությունը, որպես Ներկայացուցիչների պալատի անդամ վերսկսելու, ինչպես նաև Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ներսեսյանը մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիան, նկարագրեց պատերազմին հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:
Այդ համատեքստում դեսպանն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը։

Զրուցակիցները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Ճապոնիան Հայաստանին և Ադրբեջանին 4,8 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը