24.11.2024
Հայաստանում ժողովրդավարությունը նախանջել է. Economist
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութն է գրանցվել

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ «Կովիվակ» անվանունը կրող երրորդ պատվաստանյութն է գրանցել, որը մշակվել է Մ. Պ. Չումակովի անվան իմունոբիոլոգիական պատրաստուկների հետազոտությունների եւ մշակման դաշնային գիտական կենտրոնի կողմից, գրում է EADaily-ն:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին, արդեն մարտի կեսերին ներքին քաղաքացիական շրջանառության մեջ կմտնեն նոր դեղամիջոցի առաջին 127 հազար չափաբաժինը: Մշակողը նաեւ մտադիր է դուրս գալ միջազգային շուկաներ:


ՏԱՍՍ-ը, իր հերթին, հայտնում է, որ մշակող կենտրոնը պլանավորում է ապրիլին սկսել «Կովիվակ» պատվաստանյութի փորձարկումները՝ երեխաների եւ 60-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում դրա օգտագործման համար: Այս մասին լրագրողներին պատմել է Չումակովի անվան կենտրոնի գլխավոր տնօրեն Այդար Իշմուհամետովը:


«Առողջապահության նախարարությունը գրանցել է «Կովիվակ» պատվաստանյութը, եւ մենք նախատեսում ենք, որ երրորդ փուլի շրջանակներում ընթացիկ տարվա ապրիլին կլինիկական հետազոտություններ կսկսենք երեխաների եւ 60-ից բարձր տարիքի մարդկանց համար», - ասել է նա:


Նա նաև համոզված է, որ «Կովիվակն» արդյունավետ կլինի նաև մուտացիայի ենթարկված շտամների դեմ, քանի որ դրա մեջ վիրուսն ամբողջությամբ է օգտագործվում, այլ ոչ թե նրա գենոմի բեկորները։


Ներկայումս, դեղամիջոցը խորհուրդ է տրվում 18-ից 60 տարեկան մարդկանց: Ընդլայնել օգտագործման ցուցումները կարող են 60-ից բարձր տարիքի կամավորների եւ նույն տարիքային խմբի մասնակիցների հետ համատեղ հիվանդությունների փորձարկման երկրորդ փուլից հետո:


«Կովիվակ» պատվաստանյութն արտադրվել է չեզոքացված ARS-CoV-2 վիրուսից: Ռուսաստանում օգտագործվում են նաեւ երկու այլ դեղամիջոցներ՝ «Սպուտնիկ V», որը գրանցվել է առաջինը եւ «Էպիվակկորոնա»-ն: