Կորոնավիրուսի՝ անհանգստություն առաջացնող տարբերակները շարունակում են տարածվել. ԱՀԿ
COVID-19-ի նոր դեպքերի թիվը, ինչպես նաեւ աշխարհում զոհերի թիվը շարունակում է նվազել, ընդ որում այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի «բրիտանական», «Հարավաֆրիկյան» եւ «բրազիլական/Ճապոնական» շտամները, շարունակում է աճել:
Այդ մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չորրորդ շաբաթն անընդմեջ գրանցված նոր դեպքերի թիվն ամբողջ աշխարհում նվազում է: Անցյալ շաբաթ եղել է 3,1 միլիոն նոր դեպք, ինչը 17 տոկոսով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Սա շաբաթվա ամենացածր ցուցանիշն է, որը սկսվել է հոկտեմբերի 26-ից (15 շաբաթ առաջ)։ Գրանցված նոր մահերի թիվը նույնպես նվազում է երկրորդ շաբաթն անընդմեջ: Անցած շաբաթ գրանցվել է 88 000 նոր մահ, ինչը 10%-ով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ»:
Դրա հետ մեկտեղ, ԱՀԿ-ի համաձայն՝ կորոնավիրուսի՝ անհանգստություն առաջացնող տարբերակները շարունակում են տարածվել։ Այսպես, ըստ բերված տվյալների՝ «Բրիտանական» շտամ է հայտնաբերվել արդեն 86 երկրներում, «Հարավաֆրիկյան»՝ 44 երկրներում, իսկ «բրազիլական/Ճապոնական» շտամ՝ 15։