26.07.2025
Ճապոնիան Հայաստանին և Ադրբեջանին 4,8 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի
prev Նախորդ նորություն

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսից մահացության նվազման մասին

Մեկ շաբաթում զգալիորեն նվազել է կորոնավիրուսային վարակից գրանցված մահերի թիվը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։


«Անցյալ շաբաթ հաղորդվել էր 81 հազար նոր մահվան մասին, ինչը 10 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա համեմատությամբ», - ասված է ԱՀԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:


Բացի այդ, անցյալ շաբաթ COVID-19-ը 16 տոկոսով ավելի քիչ մարդ Է հիվանդացել, քան նախորդում՝ մոտ 2,7 մլն մարդ:


Միևնույն ժամանակ, ըստ կազմակերպության տվյալների, որոնք առաջացնում են մտահոգություն, կորոնավիրուսի «բրիտանական», «հարավաֆրիկյան» ու «բրազիլական» շտամերը շարունակում են տարածվել։


Այսպես, ԱՀԿ-ի համաձայն՝ «բրիտանական» շտամ է հայտնաբերվել արդեն 94 երկրներում, «Հարավաֆրիկյան»՝ 46, իսկ «բրազիլական»՝ 21։

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում Թուրքիայում ներդրումները դադարեցնելու նախագիծ է ներկայացվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին