Վերջին 6 շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է: Նման տվյալներ է ներկայացրել ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա վան Կերկհովեն, հաղորդում է DW-ը: Ընդ որում, Եվրոպայում վարակումների թիվը նվազել է՝ հավելել է նա: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում մահվան դեպքերի թիվն ավելացել է 60 տոկոսով: Անցած մեկ օրում Գերմանիայում հաստատվել է վարակման 28 438 նոր դեպք՝ ըստ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալների: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 300 516-ի, մահացել է 21 466 մարդ (օրական աճը՝ 496), ավելի քան 957 000 պացիենտ ապաքինվելէ: Գերմանիայում կորոնավիրուսի ռեպրոդուկցիայի ինդեքսը կազմում է 1,11, նախորդ օրը՝ 1,03: Դա նշանակում է, որ 100 վարակված վարակում է 111 առողջ մարդու: