2.08.2025
Օգոստոսին վերադառնանք «բաց» կյանքին. Դմիտրի Պեսկով
08.02.2021
Օգոստոսին վերադառնանք «բաց» կյանքին. Դմիտրի Պեսկով

Կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետով մոլորակի բնակիչների մասնաբաժինն ամռանը կհասնի 60 տոկոսի, ինչը թույլ կտա օգոստոսին «բաց» կյանքի վերադառնալ: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ պետք է սպասել նորմալ, մինչհամավարակի կյանքին վերադառնալուն: Պեսկովի խոսքով՝ դա մեծապես կախված կլինի երկրի բնակչության շրջանում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ի հայտ գալուց, իսկ այն կարող է ձեւավորվել արդեն ամռան կեսին: «Ես կարծում եմ, որ մինչեւ ամռան կեսերը», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: - Այսինքն՝ օգոստոսն արդեն կլինի»։ Նա հիշեցրել է, որ իմունոլոգների հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտ է, որ իմունիտետ ձևավորվի մոլորակի բնակչության մոտ 60 տոկոսի մոտ, ընդ որում՝ ինչպես բնական, այնպես էլ արհեստական ճանապարհով: «Ինձ թվում է, որ ամռան կեսին նման իմունիզացիան պետք է տեղի ունենա»,-հավելել է Պեսկովը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ, թեև տարբեր ուղղություններով, աշխատում են շատ երկրներ՝ զգալի թափ հավաքելով։ Մասնավորապես, գործակալության զրուցակիցը նշել է Իսրայելի հաջողությունները, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում պատվաստումների տեմպերի ավելացումը: