20.04.2025
ԱՄՆ-ը զսպվածության կոչ է արել Հայաստանում քաղաքական հակամարտության բոլոր կողմերին
26.02.2021
ԱՄՆ-ը զսպվածության կոչ է արել Հայաստանում քաղաքական հակամարտության բոլոր կողմերին

Միացյալ Նահանգները Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում և գտնում է, որ զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության, ինչպես նաեւ խուսափել բռնությունից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարության անսասան սկզբունքի մասին, որ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը», - ասել է նա։ Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ որոշում չի կայացրել, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կհամարեն հեղաշրջման փորձ, թե ոչ։