23.11.2024
Սորոսն ու նրա ձեռնասունները փորձում են սահմանել պետությունների պիտանի լինելու չափանիշները
prev Նախորդ նորություն

ԵՄ երկրները կարող են "բացվել" պատվաստված զբոսաշրջիկների համար

Եվրահանձնաժողովը համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ Եվրամիության երկրներին խորհուրդ է տվել մեղմացնել մուտքի սահմանափակումները եւ թույլ տալ օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը, որոնք պատվաստված են դեղամիջոցների եվրոպական գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավաստագրված դեղամիջոցներով:


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:


«Եվրահանձնաժողովն առաջարկում է թույլ տալ Եվրամիության տարածք մուտք գործել ոչ անհրաժեշտ նպատակներով ոչ միայն այն անձանց համար, ովքեր ժամանում են համաճարակաբանական լավ իրավիճակ ունեցող երկրներից, այլեւ նրանց համար, ովքեր ստացել են ԵՄ-ում թույլատրված պատվաստանյութի բոլոր չափաբաժինները, թույլտվությունը կարող է տարածվել նաեւ պատվաստանյութերի վրա, որոնք ավարտել են ԱՀԿ-ի սերտիֆիկացման գործընթացը արտակարգ իրավիճակներում կիրառելու համար», - ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:


Հարկ է նշել, որ սահմանների հատման կարգը որոշվում է ինքնուրույն ԵՄ անդամ երկրների կողմից, Եվրահանձնաժողովը կարող է միայն խորհրդատվություն տալ այդ ոլորտում: