23.11.2024
ԵՄ երկրները կարող են
prev Նախորդ նորություն

Իրավաբանները դիմել են ՄԻԵԴ. ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվել է 19 հայ քաղաքացի

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:


"Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ, դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան", - ասվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հայտարարության մեջ:


Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:


Քաղաքացիական անձինք`


1. Էդուարդ Շահգելդյան
2. Արսեն Ղարախանյան
3. Բենիկ Հակոբյան
4. Էլենա Հակոբյան
5. Սերժիկ Վարդանյան
6. Էլլա Վարդանյան
7. Գենադի Պետրոսյան
8. Յուրիկ Ասրյան
9. Միշա Մովսիսյան
10. Անահիտ Մովսիսյան
11. Նինա Դավթյան
12. Միշա Մելքումյան


Զինծառայողներ`


13. Էրիկ Մխիթարյան
14. Գագիկ Մկրտչյան
15. Արայիկ Պողոսյան
16. Վարդգես Ղազարյան
17. Յուրի Ադամյան
18. Արթուր Մանվելյան
19. Նարեկ Բաբայան


ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ


Սիրանուշ Սահակյան


Արտակ Զեյնալյան,