23.11.2024
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է Թուրքիայի դեմ հայցերով. Սլուցկի
prev Նախորդ նորություն

Սորոսն ու նրա ձեռնասունները փորձում են սահմանել պետությունների պիտանի լինելու չափանիշները

Սորոսն ու նրա ձեռնասունները ամեն ինչ հանգեցնում են նրան, որպեսզի իրենք լինեն սահմանողն այն չափանիշների, թե երբ են պետությունները համարվում ոչ պիտանի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «ԱԻՖ»-ի հետ զրույցում։


Նա նշել է, որ Սորոսի հիմնադրամն իր նախագծերն է իրականացնում է ու նույնիսկ նպատակ ունի դրանք համակարգային հիմքերի վրա դնելու.


«Կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Արևմուտքը սկսելու է սանկցիաներ կիրառել կամ ռազմական հարվածներ հասցնել սուվերեն պետություններին, որոնց առնչությամբ ոչ դրական եզրակացություններ են ներկայացվել ոչ կառավարական կազմակերպությունների կողմից։ Նման մի բան արդեն տեսանք Սիրիայում, որը ռազմական հարվածների ենթարկվեց «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության զեկույցի խորհրդով։ Նման անօրինականություն թույլ չտալը հանդիսանում է այսօր առանցքային խնդիրներից մեկը սուվերեն տերությունների համար, ովքեր պատրաստ չեն ապրել այն կանոններով, որոնք դրսից են հրամցվում ու պարտադրվում»,-  հավելել է Պատրուշևը։