19.04.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Կազան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է Թուրքիայի դեմ հայցերով. Սլուցկի

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ԱՄՆ դատարաններում Թուրքիայի դեմ հայցերով, կարծում է դումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Դրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է այդ «պատմության հարցում չհիմնավորված անարդար խոսքերով», բայց միեւնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ իր հանդիպումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:


«Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է բազմաթիվ հայցերով Թուրքիայի դեմ ամերիկյան դատարաններում, եւ պաշտոնական Անկարայի համար դա անվտանգ չէ», - ասել Է Սլուցկին «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալությունում կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ:


Նա հավելել է, որ «անհնազանդ Անկարան» «գրգռիչ է ամերիկյան ղեկավարության համար»: Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ի համար գրգռիչ է նաեւ ՌԴ-ի հետ համագործակցությունը, այդ թվում՝ Թուրքիայի կողմից Ս-400-ի գնումը: «Ուստի, այո, դա (Ս-400) Բայդենի եւ պետդեպարտամենտի համար Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիմնասյուներից մեկն է», - նշել է Սլուցկին:


 

Սորոսն ու նրա ձեռնասունները փորձում են սահմանել պետությունների պիտանի լինելու չափանիշները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար