ՀՅԴ Կանադայի ուսանողական միության ջանքերով չեղարկվել է Արցախյան հակամարտության մասին քննարկումը, որին հրավիրված էր մասնակցելու Կանադայում Թուրքիայի դեսպանը։ ՀՅԴ ՀԵՄ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի դեսպանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չէր ստացել։ "Ընդծել ենք, որ պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով և աշխարհի բոլոր վայերում, որտեղ Դաշնակցությունն ունի իր ներկայությունը",- ասված է հաղորդագրության մեջ։