24.11.2024
Զագրեբում հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա է անցկացվել
prev Նախորդ նորություն

Կոնգրեսականները կոչ են արել Բայդենին դադարեցնել ռազմական որևէ աջակցությունն Ադրբեջանին

Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին:


Ինչպես հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը:

«Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Վալադաոն: Նա ընդգծել է, որ եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենքով արգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը:


Կոնգրեսականների նամակում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող դերակատարում ունենալ տարածաշրջանում, հարձակում է գործում հայերի դեմ՝ նրանց իսկ հայրենիքում, ինչպես նաև տապալում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:


«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»,- նշվում է նամակի եզրափակիչ հատվածում: