24.11.2024
Կոնգրեսականները կոչ են արել Բայդենին դադարեցնել ռազմական որևէ աջակցությունն Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Նիդերլանդների խորհրդարան. ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից դուրս բերել իր ուժերը ՀՀ-ից

Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից:


Ինչպս հայտնում են Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից, բանաձեւում ասվում է. «Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»։