24.11.2024
Պուտինը և Բայդենը կհանդիպեն Ժնեւում՝ քննարկելու ռազմավարական կայունության հարցեր
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն պետք է սառեցնի ռազմական օգնությունը, որը տրվում է Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ-ն պետք է սառեցնի ռազմական օգնությունը, որը տրվում է Ադրբեջանին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը:


«Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքի վրա հարձակումը և 6 հայ զինվորի գերեվարումը նողկալի է: Ալիևը ցույց տվեց, որ ինքը շահագրգռված չէ խաղաղությամբ և դիվանագիտությամբ, այլ միայն ագրեսիայով: ԱՄՆ-ն պետք է սառեցնի ռազմական օգնությունը, որը տրվում է Ադրբեջանին»,- հայտարարել է Սփիերը:




Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021թ. մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և մինչև օրս գտնվում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում։ Երեկ էլ Գեղարքունիքի սահմանային հատվածից ադրբեջանիցները գերեվարել են հայ 6 զինծառայողի։