2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: "Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ, դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան", - ասվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հայտարարության մեջ: Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը: Քաղաքացիական անձինք` 1. Էդուարդ Շահգելդյան2. Արսեն Ղարախանյան3. Բենիկ Հակոբյան4. Էլենա Հակոբյան5. Սերժիկ Վարդանյան6. Էլլա Վարդանյան7. Գենադի Պետրոսյան8. Յուրիկ Ասրյան9. Միշա Մովսիսյան10. Անահիտ Մովսիսյան11. Նինա Դավթյան12. Միշա Մելքումյան Զինծառայողներ` 13. Էրիկ Մխիթարյան 14. Գագիկ Մկրտչյան15. Արայիկ Պողոսյան16. Վարդգես Ղազարյան17. Յուրի Ադամյան18. Արթուր Մանվելյան19. Նարեկ Բաբայան ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյան Արտակ Զեյնալյան,