24.11.2024
Բելգիան մասնակցեց Բաքվի բռնապետական ռեժիմի քարոզչությանը. Հայ դատի հանձնախումբը ԱԳՆ-ին
prev Նախորդ նորություն

Արեւմուտքը չի ցանկանում պայմանավորվել իրավահավասարության սկզբունքների հիման վրա. Լավրով

Արևմուտքը չի ուզում պայմանավորվել իրավահավասարության սկզբունքների հիման վրա և հրաժարվել է «Միջազգային իրավունք» եզրույթից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Արեւմուտքը չի ցանկանում պայմանավորվել իրավահավասարության սկզբունքների հիման վրա, շահերի հավասարակշռության որոնման հիման վրա, նա հեռանում է նույնիսկ «միջազգային իրավունք» տերմինի հիշատակումից և հորինել է իր «կանոնների վրա հիմնված աշխարհակարգ» տերմինը», - ասել Է Լավրովը «Արտաքին քաղաքական պայմանները, որոնցում ընթանում է պետական դումայի պատգամավորների ընտրությունների քարոզարշավը» «Եդինայա Ռոսիայի» հարթակում:


Նրա խոսքով՝ այդ կանոնները ձևավորվում են իրավիճակային և այնպես, «ինչպես Արեւմուտքին է ձեռնտու, իսկ հետո բոլորին ներկայացվում են որպես ունիվերսալ նորմեր»:


«Նրանց, ովքեր չեն համագործակցում, պատժում են, ինչպես գիտեք, պատժամիջոցներով, քաղաքական և նույնիսկ ռազմական ճնշումներով, ամենատարբեր գունավոր հեղափոխությունների կազմակերպմամբ», - պարզաբանել է նա:


«Ցավոք, այն կառուցողական մոտեցումները, որոնք մենք դավանում և առաջ ենք տանում միջազգային ասպարեզում, ոչ բոլորն են կիսում, առաջին հերթին նկատի ունեմ այսպես կոչված պատմական Արևմուտքը», - նշել է Լավրովը: Արեւմուտքը «չի ցանկանում համակերպվել այն բանի հետ, որ իր պատմականորեն ձևավորված առաջատար դիրքերը մնում են անցյալում», - ընդգծել է նա: