8.06.2025
ԱԳՆ-ն կոչ է արել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին ձեռնպահ մնալ տարածաշրջանում էսկալացիայից
21.04.2021
ԱԳՆ-ն կոչ է արել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին ձեռնպահ մնալ տարածաշրջանում էսկալացիայից

Ռուսաստանը կոչ է անում Ուկրաինային և ՆԱՏՕ-ից նրա գործընկերներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության տարածաշրջանում, հայտարարել է «ՌԻԱ նովոստին» ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը: Նրա խոսքով՝ Կիեւը եւ ՆԱՏՕ-ի երկրները «չեն դադարեցնում ռուսատյաց քարոզչական արշավը եւ չեն դադարեցնում ռազմական պատրաստությունները»: «Ինչը վերջին հաշվով հանգեցնում է միայն Դոնբասում լարվածության սրմանը։ Այս ֆոնին կոչ ենք անում նրանց ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի արեւելքում իրավիճակի հետագա ապակայունացմանը», - ասել է Իլիչեւը։ Նա նշել է, որ ՌԴ-ն կողմ է այդ հակամարտության կարգավորմանը «բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով Մինսկի «միջոցառումների համալիրի» անայլընտրանքի հիմքի վրա: