24.11.2024
Գերմանիայում առաջարկում են դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները
prev Նախորդ նորություն

Արամ Ա-ն այսօր կմեկնի Վատիկան

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունիսի 30-ին կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր առաջնորդների հանդիպմանը:


Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից։ Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 1-ին կայանալիք հանդիպմանը ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:


«Հանդիպման ընթացքում քննարկվելու են Լիբանանում տիրող իրավիճակը և երկրի քրիստոնեական համայնքին աջակցելու արարողությունը։ Արամ Ա-ն և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ելույթ կունենան հանդիպման առաջին մասում: Մասնավորապես, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը կներկայացնի Լիբանանի ներկայիս տնտեսական եւ քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ դրանից դուրս գալու հնարավորությունները», - ասված է հաղորդագրության մեջ: