24.11.2024
Արամ Ա-ն այսօր կմեկնի Վատիկան
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը քննարկել են ԼՂ հարցը

Հունիսի 28-ին կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի խորհրդակցությունները:


Այս մասին հունիսի 30-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը ։


Զրույցի ընթացքում առարկայորեն քննարկվել են փախստականների, ներքին տեղահանված անձանց եւ աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց դրության խնդիրները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության հետ Ռուսաստանի փոխգործակցության հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հումանիտար ասպեկտներին, սիրիացիների հայրենադարձությանը, Ուկրաինայի հարավ-արեւելքից բնակչությանը օգնություն ցուցաբերելուն, Մերձբալթյան երկրներում ապաքաղաքականության կրճատմանը:


Երկու կողմից էլ հաստատվել է կառուցողական և արդյունավետ փոխգործակցության շարունակման ուղղվածությունը։