24.11.2024
Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում
prev Նախորդ նորություն

Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է Հայաստանի քաղաքացի

ԱՄԷ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի առաջատար տնտեսագետ Վահրամ Ստեփանյանը փոխարինել է Յոստա Լյունգմանին Ուկրաինայում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայում հիմնադրամի մշտական ներկայացուցչությունը։


«Արժույթի միջազգային հիմնադրամը Վահրամ Ստեփանյանին նշանակել է Ուկրաինայում իր մշտական ներկայացուցիչ։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Յոստա Լյունգմանին», – ասված է հաղորդագրության մեջ։


Ըստ հաղորդագրության՝ Ստեփանյանը աշխատանքի է անցել հունիսի 28-ին:


Ինչպես նշել է Ուկրաինայում հիմնադրամի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը, Լյունգմանը վերադառնում է ԱՄՀ կենտրոնակայան Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնում չորս տարի անց:


«Մշտական ներկայացուցիչների փոփոխությունը ԱՄՀ անձնակազմի ռոտացիայի կայացած պրակտիկա է։ Պարոն Ստեփանյան, Հայաստանի քաղաքացի, աշխատում է ԱՄՀ–ում 2008 թվականից», - նշված է հաղորդագրության մեջ:


Ինչպես նշված է ԱՄՀ կայքում, Ստեփանյանն աշխատել է տարբեր երկրներում հիմնադրամում, նրա վերջին պաշտոնը ԱՄԷ-ում առաջատար տնտեսագետն է: Նա նաև աշխատել է Ալբանիայում, Չեռնոգորիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Օմանում և այլ երկրներում դրամավարկային, հարկաբյուջետային և կառուցվածքային բարեփոխումների վրա։ Մինչ ԱՄՀ գալը Ստեփանյանը աշխատել է Համաշխարհային բանկի հետ։


Ուկրաինայում ԱՄՀ ներկայիս մշտական ներկայացուցիչն ունի աստիճաններ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Լոնդոնի համալսարանի տնտեսության, գործարար վարչարարության եւ ֆինանսների ոլորտներում համապատասխանաբար: