Ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Պետքարտուղարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից: Բլինկենը և Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը և քննարկել մի շարք հարցեր: Պետքարտուղարն ընդգծել է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը: