Բայդենը կարող է Լոս Անջելեսի քաղաքապետին առաջադրել Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է Լոս Անջելեսի (Կալիֆորնիայի նահանգ) քաղաքագլուխ Էրիկ Գարսեթիի առաջադրման հնարավորությունը Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Այս մասին երեքշաբթի հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացի Գարսեթիից, դիտարկվում են նաև այդ պաշտոնի ևս մի քանի թեկնածուներ: Սպասվում է, որ Բայդենն իր որոշման մասին կհայտարարի մայիսին։
Լոս Անջելեսի քաղաքապետի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Գարսեթիին Բայդենի Մերձավոր համախոհներից մեկն է, նա մտնում էր նրա նախընտրական շտաբի մեջ, ինչպես նաև այն հինգ դեմոկրատներից մեկն էր, որոնք մտել էին կոմիտե, որը Բայդենի երդմնակալության արարողությունը կազմակերպել էր հունվարի 20-ին:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Գարսեթիին կոչ էր արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: