19.04.2025
ԱՄՆ կոնգրեսականները հատուկ բանաձևով պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ԱԳՆ. «Չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը»

Թուրքիան հերթական անգամ հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Այս մասին հայտարարություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը:


Այդ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Անկարան հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Նշվում է, որ 7 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում «անօրինական» հանրաքվե է անցկացվել, որի արդյունքներն օգտագործվել են որպես պատրվակ Ռուսաստանի կողմից Ղրիմի «բռնակցման» համար:


«Թուրքիան մեծապես կարևորել և կարևորում է Ղրիմ թերակղզու էթնիկ բնակիչներ հանդիսացող ղրիմցի թաթարների անվտանգությունը, բարօրությունը և մշակութային անհատականության պահպանումը»,- ասվում է հայտարարությունում:


Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը Ղրիմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Սուխոյ»-ը և  «ՄիԳ»-ը կդադարեն գոյություն ունենալ որպես առանձին իրավաբանական անձ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար