24.11.2024
ԵԱՏՄ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը ավիաշինությունում
prev Նախորդ նորություն

Պատժամիջոցների միջոցով ՌԴ-ին և Չինաստանին պատժելու փորձերը «պարզապես խելամիտ չէ». Լավրով

Պատժամիջոցների միջոցով Ռուսաստանին եւ Չինաստանին պատժելու փորձերը «պարզապես խելամիտ չեն»։ Այս մասին չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


«Դուք լսում եք, թե ինչպես է եվրոպական բիզնեսը դժգոհություն հայտնում, որ նա վնասներ է կրում, մինչդեռ ռուսական շուկայում նրա տեղը զբաղեցնում են այլ երկրներ, որոնք առաջնորդվում են իրենց ազգային շահերով, իրենց տնտեսության զարգացման, բիզնեսի աջակցության շահերով, այլ ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար պատժելու տրամաբանությամբ։ Ժամանակակից միջազգային ասպարեզում որևէ մեկին պատժելն ընդհանրապես ճիշտ չէ, իսկ նման արշինով հետ Ռուսաստանին և ՉԺՀ-ին մոտենալը պարզապես խելամիտ չէ», - ասել է Լավրովը։


Նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատժամիջոցները հատկապես սուր են զգացվում զարգացող եւ աղքատ երկրներում այն պայմաններում, երբ պանդեմիան լրջորեն բարդացրել է իր քաղաքացիների բնականոն կենսագործունեությունն ապահովելու պետությունների հնարավորությունները:


«Պատահական չէ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, իսկ դրանից հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հանդես են եկել պատժամիջոցները, պատժամիջոցային ռեժիմները սառեցնելու եւ կորոնավիրուսային վարակի պայմաններում բնակչությանը ապահովելու համար անհրաժեշտ ապրանքների առգրավում կատարելու առաջարկով», - նշել է նա:


Լավրովը փաստել է, որ արեւմտյան երկրները լիովին անտեսել են այդ նախաձեռնությունը, այնպես, ինչպես նրանք անտեսել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը միջազգային առեւտրի շրջանակներում կանաչ միջանցքներ ստեղծելու մասին, որոնք ազատ են պատժամիջոցներից եւ այլ արհեստական արգելքներից:


«Մենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միասին, բազմաթիվ այլ համախոհների հետ միասին այս հարցը հստակ դնում ենք միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Այնտեղ քիչ չեն բանաձեւերը, որոնք անօրինական են հայտարարում միակողմանի տնտեսական եւ այլ պատժամիջոցներ, որոնք մտցվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ, եւ հատկապես այն միջոցները, որոնք արտատարածքային բնույթ ունեն», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: