24.11.2024
Պատժամիջոցների միջոցով ՌԴ-ին և Չինաստանին պատժելու փորձերը «պարզապես խելամիտ չէ». Լավրով
prev Նախորդ նորություն

Չի կարելի բացառել SWIFT-ից Ռուսաստանի անջատման սպառնալիքը. Դմիտրի Պեսկով

Համաշխարհային քաղաքականության իրադրությունը Ռուսաստանին պարտավորեցնում է հաշվի առնել Արեւմուտքի կողմից հնարավոր բոլոր սպառնալիքները, այդ թվում՝ երկրի անջատումը SWIFT միջբանկային վճարումների փոխանցման միջազգային համակարգից:


Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մենք չենք կարող բացառել պոտենցիալ սպառնալիքներից ոչ մեկը, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: - Դուք տեսնում եք, որ մեր ընդդիմախոսների, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցային նկրտումները շարունակվում են, շարունակվում են աճման միտումով»:


«Այդ գործողությունները կրում են անհիմն և անկանխատեսելի բնույթ։ Այս դեպքում նման իրավիճակը մեզ պարտավորեցնում է զգոն լինել», - ընդգծել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որը հայտարարել է Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից հրաժարվելու անհրաժեշտության մասին:


Չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լավրովը կարևորել է պատժամիջոցների ռիսկերի նվազեցումը՝ ամրապնդելով իր տեխնոլոգիական ինքնուրույնությունը և անցում կատարելով ազգային արժույթներով և համաշխարհային՝ դոլարի այլընտրանքը համարվող արժույթներով վճարումներին։ Նա «ինքնուրույնությունն ամրապնդելու» անհրաժեշտությունը բացատրել է թե ՌԴ-ի, թե ՉԺՀ-ի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները սահմանափակելու ԱՄՆ-ի փորձերով։


Ավելի վաղ՝ 2019 թվականին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ SWIFT միջազգային հաշվարկների համակարգից ՌԴ-ի անջատումն ըստ էության հավասարազոր է Ռուսաստանի պատերազմ հայտարարելուն: