25.07.2025
Պուտինը Չիլինգարովին շնորհել Է Ռուսաստանի վաստակավոր աշխարհագրագետ պատվավոր կոչում
prev Նախորդ նորություն

«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է բրիտանական COVID-19-ի շտամից. Գինցբուրգ

Կորոնավիրուսի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը պաշտպանում է բրիտանական COVID-19-ի շտամից։ Այս մասին հայտարարել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Նրա խոսքով՝ այլ շտամներից պաշտպանվելու վերաբերյալ հետազոտությունն ընթանում է, արդյունքները կարող են հայտնվել մեկ շաբաթից:


«Այսօրվա դրությամբ փորձարկված է նաեւ մեր ինստիտուտի լաբորատորիաներում, որ «Սպուտնիկ V»-ը՝ շիճուկը, որը ստացվել է «Սպուտնիկ V»-ի պատվաստանյութերից, հիանալի չեզոքացնում է COVID-19-ի հարուցիչի բրիտանական տարբերակը», - ասել է Գինցբուրգը ճեպազրույցի ժամանակ:

ԱՄՆ կոնգրեսականները հատուկ բանաձևով պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին