7.04.2025
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին Ռուսաստանում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Գրեգորի Միքսի հետ քննարկել է հետպատերազմյան իրավիճակը Արցախում

Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը:

Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:


Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ ներգրավվածության կարևորությունը՝ հանուն ղարաբաղյան հակամարտության տևական ու կայուն հանգուցալուծման: Քննարկվել են նաև երկու երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Օգոստոսին վերադառնանք «բաց» կյանքին. Դմիտրի Պեսկով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը