24.11.2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Գրեգորի Միքսի հետ քննարկել է հետպատերազմյան իրավիճակը Արցախում
prev Նախորդ նորություն

Օգոստոսին վերադառնանք «բաց» կյանքին. Դմիտրի Պեսկով

Կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետով մոլորակի բնակիչների մասնաբաժինն ամռանը կհասնի 60 տոկոսի, ինչը թույլ կտա օգոստոսին «բաց» կյանքի վերադառնալ: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ պետք է սպասել նորմալ, մինչհամավարակի կյանքին վերադառնալուն:


Պեսկովի խոսքով՝ դա մեծապես կախված կլինի երկրի բնակչության շրջանում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ի հայտ գալուց, իսկ այն կարող է ձեւավորվել արդեն ամռան կեսին: «Ես կարծում եմ, որ մինչեւ ամռան կեսերը», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: - Այսինքն՝ օգոստոսն արդեն կլինի»։


Նա հիշեցրել է, որ իմունոլոգների հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտ է, որ իմունիտետ ձևավորվի մոլորակի բնակչության մոտ 60 տոկոսի մոտ, ընդ որում՝ ինչպես բնական, այնպես էլ արհեստական ճանապարհով:


«Ինձ թվում է, որ ամռան կեսին նման իմունիզացիան պետք է տեղի ունենա»,-հավելել է Պեսկովը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ, թեև տարբեր ուղղություններով, աշխատում են շատ երկրներ՝ զգալի թափ հավաքելով։ Մասնավորապես, գործակալության զրուցակիցը նշել է Իսրայելի հաջողությունները, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում պատվաստումների տեմպերի ավելացումը: