24.11.2024
Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Էրդողանի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ընտրությունների արդյունքների վերանայման հայցը

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից ներկայացված աննախադեպ հայցը՝ փորձելով անվավեր ճանաչել 4 նահանգներում նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է BBC-ն:


Այս շաբաթ Տեխասի նահանգի կողմից ներկայացված հայցում պահանջվում էր անվավեր ճանաչել Ջորջիայի, Միչիգանի, Փենսիլվանիայի եւ Վիսկոնսինի ընտրությունների արդյունքները:


Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն հաղթանակ է տարել բոլոր չորս նահանգներում։ Հայցը պաշտպանել են 18 նահանգների գլխավոր դատախազները եւ 106 հանրապետական սենատորներ:


Սակայն Գերագույն դատարանը վճռել է, որ Տեխասի նահանգն իրավունք չունի այդ հայցը ներկայացնել։


Հայցը երեքշաբթի ներկայացրել է Տեխասի հանրապետական գլխավոր դատախազ Քեն Պակստոնը, որը Թրամփի դաշնակիցն է: Հայցը պաշտպանել է ԱՄՆ-ի նախագահը, որը չորեքշաբթի միջնորդություն է ներկայացրել գործի մեջ մտնելու համար եւ հայցվոր է դարձել այդ գործով:


Ներկայացված բողոքի համաձայն՝ հիշյալ նահանգներում ընտրությունների արդյունքներն անօրինական են ընտրական ընթացակարգերում փոփոխությունների պատճառով, որոնք կոչված են օգնել ամերիկացիներին ուղարկել իրենց քվեաթերթիկները կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում:


Հիշեցնենք, որ արդեն երկուշաբթի օրն ընտրիչների կոլեգիան պետք է հանդիպում անցկացնի, որի ընթացքում պետք է պաշտոնապես ընտրի ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենին։