Եվրամիությունը Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների սեւ ցուցակ է պատրաստել, որում կընդգրկվի 31 մարդ, այդ թվում՝ ՆԳ նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես հաղորդում Է Reuters գործակալությունը, վկայակոչելով ԵՄ ինստիտուտների դիվանագիտական աղբյուրները, այդ ցուցակում ամենաբարձրաստիճան պաշտոնյան կլինի ներքին գործերի նախարարության ղեկավարը, իսկ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն "այդ ցուցակում դեռ չի ընդգրկվի": "Մենք ի սկզբանե պատրաստել ենք 14 անուններից բաղկացած ցուցակ, սակայն մի շարք երկրներ համարել են, որ դա բավարար չէ, ուստի մենք համաձայնեցրել ենք եւս 17 մարդու", - հայտարարել է գործակալության զրուցակիցը: Ցուցակը պետք է հաստատվի "սեպտեմբերի կեսերին", հստակ ժամկետներ դեռ չկան։