Հավանաբար ռուսական նավթի նկատմամբ էմբարգոն կհայտարարվի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կիրականացնի շուկայի կոնսոլիդացիան: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Վլադիմիր Լևչենկոն: Նա նշել է, որ այժմ ստեղծվում է հակագլոբալիզմի պատրանք, սակայն հետքայլ անելուց հետո տեղի կունենա տաս քայլ դեպի ավելի խորը գլոբալիզացիա:Ըստ նրա, կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ երկրները ստեղծում են մեգակորպորացիաներ: Նրա խոսքով, ամերիկացիներին ձեռնտու են նավթի ցածր գները՝նրանց մոտ այդ ոլորտը մտնում է կոնսոլիդացիայի փուլ: Նա հավելել է, որ ՌԴ-ի համար հնարավոր է ավելի փափուկ սցենար՝պատերազմ Պարսից ծոցում: