24.11.2024
ՆԱՏՕ-ն կոչ է անում ԼՂ հարցով բանակցություններ սկսել
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել կրակը Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տարածաշրջանային եւ միջազգային խաղացողներին կոչ է արել օգնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում անհապաղ հրադադարի հասնել: Այդ մասին հայտնել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Գլխավոր քարտուղարը նաև լրջորեն մտահոգված է բնակելի գոտիների գնդակոծման մասին հաղորդագրություններով։


«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները», - ասված է Դյուժարիկի հայտարարության մեջ: