24.11.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել կրակը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշտական կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված:


Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի երկրի առջեւ:


"Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք Հայաստանի առջև որոշակի պարտավորություններ ունենք այդ պայմանագրի շրջանակներում։ Բայց մարտական գործողությունները, ցավոք, շարունակվում են մինչ օրս, դրանք ընթանում են ոչ Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ կատարել ենք, կատարում և կատարելու ենք մեր պարտավորությունները։


Ինչպես գիտեք, ես Հայաստանի վարչապետի հետ մշտական կենդանի աշխատանքային շփման մեջ եմ, Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ ոչ մի հարց չի առաջանում",- ասել է ՌԴ նախագահը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: