20.04.2025
Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի. Պուտին
prev Նախորդ նորություն

Բանակցությունները Ղարաբաղի շուրջ ԱՄՆ-ի և ՌԴ-ի համագործակցության օրինակ են. Օ’Բրայան

Բանակցությունները, որոնք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հանդիսանում են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համագործակցության օրինակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը,հայտնում է ՏԱՍՍ-ը:


«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կան հիմնարար տարբերություններ: Բայց նույնիսկ սա հաշվի առնելով, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ միասին », - ասել է նա:


«Օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բորբոքված հակամարտությունը: Այստեղ մենք մի կողմում ենք՝ համանախագահելով Մինսկի խումբը և փորձելով վերականգնել խաղաղությունը Կովկասի տարածաշրջանում», - շեշտել է նա:


Օ’Բրայանը նշել է նաև, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը համագործակցության լայն հնարավորություններ ունեն ահաբեկչության դեմ պայքարում:

Պեսկովը մեկնաբանել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին լուրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար