ANCA-ն Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ալիեւի և Էրդողանի դեմ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին եւ Կոնգրեսին պատժամիջոցներ սահմանել Ալիեւի եւ Էրդողանի դեմ՝ նրանց կողմից ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտնու են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաեւ նրանց ռազմական առաջնորդների նկատմամբ՝ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական անձանց դեմ ռազմական հանցագործությունների համար:
«Նախագահ Թրամփը, Կոնգրեսի երկկուսակցական աջակցությամբ, պետք է անհապաղ նշի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին պատժամիջոցներ կիրառել Ալիեւի եւ Էրդողանի դեմ, երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության վրա դիտավորյալ հանկարծակի հարձակման համար», - ասել է Հայ Դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
Եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանի ANCA-ի պահանջած պատժամիջոցներ, ապա Էրդողանի և Ալիեւի ողջ ունեցվածքը Միացյալ Նահանգներում կարգելափակվի կամ կսառեցվի։ ԱՄՆ օրենքները սովորաբար արգելում են ԱՄՆ քաղաքացիներին գործարքներ կատարել այն անձանց հետ, որոնց գույքը սառեցվել կամ արգելափակվել է։