Բելառուսի Հանրապետության կառավարությունը հրաժարական է ներկայացրել՝ Սահմանադրության պահանջով վայր դնելով լիազորությունները: Belta-ն հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է կառավարության հրաժարականը: Նրա հանձնարարականով կառավարությունը պետք է շարունակի իրականացնել իր լիազորությունները, մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: