24.11.2024
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա
prev Նախորդ նորություն

Տալլինում անցկացվել է խաղաղության երթ՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի վրա։ Ինչպես հաստատվում է փաստերով, հարձակումը մանրակրկիտ ծրագրված և համակարգված է եղել Թուրքիայի մասնակցությամբ։


Հոկտեմբերի 12-ին, հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության, Էստոնիայի հայ համայնքը Տալլինում կազմակերպել է խաղաղության երթ, որը մեկնարկել է հայկական եկեղեցու մոտ (Տարտու մաանտեէ, 16Ա) եւ ավարտվել Ազատության հրապարակում:


Այս ակցիայի նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է։ «Մենք կոչ ենք անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ահաբեկչությունն ու ռազմական հանցագործությունները, որոնք այս պահին պայքարում են իրենց պատմական հողում ապրելու իրավունքի, ինքնորոշման իրավունքի համար: Մենք կոչ ենք անում դադարեցնել այդ հանցագործությունները: Խաղաղ երթով մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր մարդկանց ավելի ակտիվ գործողությունների:


Մենք դեմ ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների ահաբեկչական քաղաքականությանը։ Մենք կանգնած ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղության համար։


Մենք բոլորս պարտավոր ենք որքան հնարավոր է շուտ դադարեցնել այն: Մենք ոչ մի կողմից կորուստներ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում», - ասվում է երթի մասնակիցների հայտարարության մեջ։