Թուրքիան կործանարար ազդեցություն կունենա ԼՂ բանակցությունների վրա. Կոսաչով
Անկարայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հաշվի առնելով Բաքվի դիրքորոշման աջակցությունը, չի նպաստի խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը, Թուրքիան կարող է սրել իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան «չի առարկում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի, Երեւանի, Անկարայի և Մոսկվայի մասնակցությամբ Ղարաբաղի խնդրի շուրջ քառակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկի դեմ:
«Նման ձևաչափը, իմ կարծիքով, կործանարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար։ Անկարան նման ձեւաչափով, ի տարբերություն Մոսկվայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների այլ մայրաքաղաքների, ավելորդ է, քանի որ նրա դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան կրկնօրինակում է Բաքվի դիրքորոշումը։ Իսկ հետևաբար դրանում ոչ մի հավելյալ արժեք չկա, բայց կա հակամարտության կողմերի մոտեցումների հետագա արմատականացում հրահրելու ներուժ», - նշել է քաղաքական գործիչը։
«Իսկ խնդիրը, ինչպես դա տեսնում է Մինսկի խումբը, այդ թվում՝ Ռուսաստանը, կայանում է նրանում, որ, ընդհակառակը, ապաարմատականացնեն և մերձեցնեն այդ մոտեցումները», - ընդգծել է Կոսաչովը։