24.11.2024
Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմգործողությունները դատապարտող բանաձև
prev Նախորդ նորություն

Եվրոպայի հայերը փակել են միջպետական մայրուղիներ, պարալիզարցել երթևեկությունը

Հարյուրավոր բելգիահայեր ու ֆրանսահայեր փակել են Բելգիայից Ֆրանսիա և հակառակ ուղղությամբ տանող միջպետական մայրուղին՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:


Factor TV-ի փոխանցմամբ՝ ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ։ Ոստիկանների հետ բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Նշվում է, որ ֆրանսիական կողմից համաձայնել են նրանց հետ լրագրող ուղարկել։


Այդպիսով ցույցի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախում ծավալված հակաահաբեկչական պայքարին: Նրանք պահանջում են Եվրոպական միության երկրներից առավել կոշտ քայլերի դիմել ագրեսիա նախաձեռնող Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։


Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Եվրոպայի հայերը, Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային վրա ուշադրություն հրավիրելու համար, փակել են մի շարք մայրուղիներ:


«Եվրոպայի հայերի կողմից փակվել են նաև`
Բեգլիա – Հոլանդիա
Գերմանիա – Դանիա
Ֆրանսիա – Իսպանիա
Ֆրանսիա – Իտալիա մայրուղիները:


Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում», - ասված է նրա գրառման մեջ: