Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը:
Համաձայն Կրեմլի մամուլի ծառայության, ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումներում ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ:
«Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների հետ շփումների և շուտափույթ հրադադարի հասնելու, ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս համակարգում իրականացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ: