Վիտալի Բալասանյանը Երևանում է. նա ՀՅԴ-ում հանդիպման է
VERELQ-ի աղբյուրը հայտնում է, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Երևանում է:
Քիչ առաջ նրան տեսել են Երևանում ՀՅԴ կենտրոնական գրասենյակ մտնելիս: Նրան ուղեկցելիս է եղել դաշնակցական Հրանտ Մարգարյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ քիչ առաջ Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել կոչով.
"Հայրենակիցներ,
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։
Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։
Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն":