24.11.2024
Վիտալի Բալասանյանը Երևանում է. նա ՀՅԴ-ում հանդիպման է
prev Նախորդ նորություն

Պուտինը հայտարարել է ԼՂ հակամարտության սկզբում ԽՍՀՄ-ի անբավարար ջանքերի մասին

ԽՍՀՄ ղեկավարությունը բավարար միջոցներ չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, երբ առաջին անգամ սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» խորագրով «ՎՏԲ Կապիտալ»-ի համաժողովում, հայտնում է ՌԲԿ-ն։


«Հակամարտությունը սկսվեց ինչից, էթնիկ բախումներից… Եվ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը ոչ մի գործուն միջոց չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Պուտինը: Նախագահը նշել է, որ դրա արդյունքում հայ ժողովուրդը զենք է վերցրել և ինքնուրույն պաշտպանել է իրեն:


Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «բացարձակ բաց է»։ «Մոսկվան ելնում է Հայաստանի գրաված «հինգ և ևս երկու» շրջաններն Ադրբեջանին հանձնելու և այնտեղ հատուկ ռեժիմ մտցնելու հնարավորությունից», - ասել է նա։


Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ադրբեջանը պնդում է, որ դա «բուն ադրբեջանական տարածք է», և հարցը կապ չունի «ոչ էթնիկ հակամարտության, ոչ Հայաստանի հետ»: «Ադրբեջանն է ասում՝ մենք իրավունք ունենք վերադարձնել այդ տարածքները։ Յուրաքանչյուր ոք ունի իր ճշմարտությունը. այստեղ պարզ լուծումներ չկան, քանի որ հանգույցը շատ բարդ է», - կարծում է Ռուսաստանի նախագահը։